09:33  ,  22 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հերթական սկանդալն ըմբշամարտի մրցաշարում (ֆոտոշարք)

Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը հերթական սկանդալն է տեղի ունեցել ըմբշամարտի մրցաշարում, գրում է Daily Mail-ը:

Մոնղոլիան ներկայացնող Մանդահնարան Գանզորիգն ու ուզբեկ Իխտեյոր Վավրուզովը բրոնզե մեդալի համար են պայքարել ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում: Հաղթանակի հասել է ուզբեկ ըմբիշը, ինչից հետո Մոնղոլիայի թիմի մարզիչները, չհամաձայնելով մրցավարների որոշման հետ, բարձրացել են գորգ եւ սկսել մերկանալ: Հետո նրանք հագուստը հանձնել են մրցավարներին:

Հիշեցնենք, որ 65 կգ քաշային կարգում հանդես էր եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին եւ լքել պայքարը: Մարկեսն էլ հետագայում նվաճել էր բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում