00:29  ,  22 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Dream team-ը պաշտպանեց տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով 30 միավորի առավելությամբ

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչում Dream team-ը մրցեց սերբերի հետ եւ չհանդիպեց լուրջ դիմադրության: Ամերիկացիները հաղթեցին 30 միավորի առավելությամբ՝ 96:66:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» նորեկ Կեւին Դյուրանտը, որն ամերիկացիներին բերեց 30 միավոր: Միայն 24 միավոր նա հավաքեց առաջին կեսում:

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը 15-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո-2016-ում բրոնզե մեդալակիր դարձան իսպանացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում 89:88 հաշվով հաղթեցին Ավստրալիայի թիմին:

Ռիո-2016, բասկետբոլ

Տղամարդիկ, եզրափակիչ

ԱՄՆ – Սերբիա՝ 66:96 (19:15, 33:14, 27:14, 23:17)

Երրորդ տեղի խաղ

Ավստրալիա – Իսպանիա՝ 88:89 (17:23, 21:17, 26:27, 24:22)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում