00:29 22 օգոստոսի, 2016Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչում Dream team-ը մրցեց սերբերի հետ եւ չհանդիպեց լուրջ դիմադրության: Ամերիկացիները հաղթեցին 30 միավորի առավելությամբ՝ 96:66:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» նորեկ Կեւին Դյուրանտը, որն ամերիկացիներին բերեց 30 միավոր: Միայն 24 միավոր նա հավաքեց առաջին կեսում:
Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը 15-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո-2016-ում բրոնզե մեդալակիր դարձան իսպանացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում 89:88 հաշվով հաղթեցին Ավստրալիայի թիմին:
Ռիո-2016, բասկետբոլ
Տղամարդիկ, եզրափակիչ
ԱՄՆ – Սերբիա՝ 66:96 (19:15, 33:14, 27:14, 23:17)
Երրորդ տեղի խաղ
Ավստրալիա – Իսպանիա՝ 88:89 (17:23, 21:17, 26:27, 24:22)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.