22:33  +04,  21 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Միշա Ալոյանը չնվաճեց ոսկե մեդալ

Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը դարձավ Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

52 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 0:3 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զոիրովին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան վենեսուելացի Յոել Ֆինոլն ու չինացի Ջիանգուն Հուն:

Հիշեցնենք, որ 27-ամյա Միշա Ալոյանը ծնվել է Հայաստանի Բամբակաշատ գյուղում, այժմ ապրում է Նովոսիբիրսկում: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում նա արժանացել էր բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ