22:33 21 օգոստոսի, 2016Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը դարձավ Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
52 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 0:3 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զոիրովին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան վենեսուելացի Յոել Ֆինոլն ու չինացի Ջիանգուն Հուն:
Հիշեցնենք, որ 27-ամյա Միշա Ալոյանը ծնվել է Հայաստանի Բամբակաշատ գյուղում, այժմ ապրում է Նովոսիբիրսկում: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում նա արժանացել էր բրոնզե մեդալի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.