17:00  ,  20 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Քաղցկեղով հիվանդ մարզուհին մասնակցում է Օլիմպիական խաղերին

Ռիոյի Օլիմպիական խաղերի տրիատլոնի մրցաշարում հայտավորված մարզուհիներից մեկը քաղցկեղային հիվանդություն ունի: Մավրիկիոսը ներկայացնող Ֆաբյեն Սան-Լուին արդեն կես տարի պայքարում է թքագեղձի քացկեղի դեմ, սակայն չի հրաժարվել օլիմպիական մասնակցությունից, հաղորդում է BBC-ն:

«Անցած դեկտեմբերին բժիշկները ախտորոշեցին թքագեղձի քաղցկեղ: Այդ օրվանից պայքարում եմ հիվանդության դեմ: Դեմքիս աջ կողմը անշարժացած է:

Քաղցկեղը հանձնվելու առիթ չէ, այն հաղահարելու համար պետք է ուժեղ լինել: Օլիմպիական մասնակցության շնորհիվ ես ինձ ավելի ուժեղ եմ զգում»,- ասել է մարզուհին:

Տրիատլոնի մրցաշարը օգոստոսի 20-ին է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում