17:00 20 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի տրիատլոնի մրցաշարում հայտավորված մարզուհիներից մեկը քաղցկեղային հիվանդություն ունի: Մավրիկիոսը ներկայացնող Ֆաբյեն Սան-Լուին արդեն կես տարի պայքարում է թքագեղձի քացկեղի դեմ, սակայն չի հրաժարվել օլիմպիական մասնակցությունից, հաղորդում է BBC-ն:
«Անցած դեկտեմբերին բժիշկները ախտորոշեցին թքագեղձի քաղցկեղ: Այդ օրվանից պայքարում եմ հիվանդության դեմ: Դեմքիս աջ կողմը անշարժացած է:
Քաղցկեղը հանձնվելու առիթ չէ, այն հաղահարելու համար պետք է ուժեղ լինել: Օլիմպիական մասնակցության շնորհիվ ես ինձ ավելի ուժեղ եմ զգում»,- ասել է մարզուհին:
Տրիատլոնի մրցաշարը օգոստոսի 20-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.