Ամերիկացի հայտնի ռեպեր The Game-ը հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին շնորհավորել է Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում նվաճած մեդալների առթիվ:
«Կյանքիս վերջին 10 տարիներին բնակվում եմ Գլենդեյլում, որտեղ հայերը շատ-շատ են, ունեմ լավ հայ ընկերներ: Շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին 20 տարի անց Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ պարգեւելու առթիվ: Շնորհավորում եմ նաեւ Միհրան Հարությունյանին՝ գործադրած ջանքերի ու արծաթե մեդալի կապակցությամբ: Չնայած՝ նրա հանդեպ անարդար էին եւ թույլ չտվեցին նվաճել ոսկե մեդալ: Երկուսին էլ շնորհավորում եմ: Տղանե՛ր, դուք եւ ձեր հայրենիքն արժանի եք դրան»,- Instagram-ում գրել է The Game-ը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային կարգում, իսկ Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով եզրափակիչում պարտվել էր սերբ Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի