The Game-ը՝ Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին. Դուք եւ ձեր հայրենիքն արժանի եք այս հաջողությանը (ֆոտո)

12:40   19 օգոստոսի, 2016

Ամերիկացի հայտնի ռեպեր The Game-ը հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին շնորհավորել է Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում նվաճած մեդալների առթիվ:

«Կյանքիս վերջին 10 տարիներին բնակվում եմ Գլենդեյլում, որտեղ հայերը շատ-շատ են, ունեմ լավ հայ ընկերներ: Շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին 20 տարի անց Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ պարգեւելու առթիվ: Շնորհավորում եմ նաեւ Միհրան Հարությունյանին՝ գործադրած ջանքերի ու արծաթե մեդալի կապակցությամբ: Չնայած՝ նրա հանդեպ անարդար էին եւ թույլ չտվեցին նվաճել ոսկե մեդալ: Երկուսին էլ շնորհավորում եմ: Տղանե՛ր, դուք եւ ձեր հայրենիքն արժանի եք դրան»,- Instagram-ում գրել է The Game-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային կարգում, իսկ Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով եզրափակիչում պարտվել էր սերբ Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.