NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիադայի Խաղերում Հայաստանի 25 ներկայացուցիչներին։
Հովհաննես Վարդերեսյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 66 կգ քաշային կարգ
Ծնվել է 1989թ. փետրվարի 12-ին։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1996 թվականից։
Պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է (2006), երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Oլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2012 թվականի մայիսի 4-ից 6-ը Ֆինլանդիայում կայացած վարկանիշային մրցաշարում։
Անհատական մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանը։ Հավաքականի մարզիչն է Լեւոն Ջուլֆալակյանը։
Օլիմպիական գորգ դուրս կգա օգոստոսի 7-ին։
Հովհաննես Վարդերեսյան
«Առաջին անգամ եմ մասնակցելու Օլիմպիական խաղերի եւ հիմա արդեն
կարող եմ ասել, որ այս մրցաշարը տարբերվելու է աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից: Նույնիսկ, դժվարանում եմ ասել, թի ինչո՞ւ: Մի բան կարող եմ վստահեցնել: Ֆինլանդիայում օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո սկսել եմ ամենայն լրջությամբ նախապատրաստվել Լոնդոնի Խաղերին եւ մեծ
ցանկություն ունեմ մարզիչներիս սպասելիքները արդարացնել եւ մեր երկրի համար մեդալ նվաճել:
Լեւոն Ջուլֆալակյան
«Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը սկսվել է Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Միաժամանակ մենք ձգտում էինք Օլիմպիական խաղերի վարկանիշներ ձեռք բերել: Հովհաննեսը վերջինն էր մեր հավաքականից, ով իրավունք ստացավ մասնակցել օլիմպիադային:
Մրցումային պրակտիկան ապահովելու համար էլ նա մասնակցեց Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարին եւ զբաղեցրեց երրորդ տեղը: Հիմա շատ կարեւոր է մոտենալ օլիմպիական մրցաշարին մարզավիճակը առավելագույն բարձրության հասնելու պահին: Հուսով եմ երիտասարդ ըմբիշը կկարողանա
ցուցադրել իր ամբողջ հնարավորությունները եւ հասնել մեծ հաջողության»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի