12:01  ,  19 օգոստոսի, 2016

Ժոզե Մոուրինյոն՝ Հենրիխ Մխիթարյանին քիչ խաղային ժամանակ տալու մասին

Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է եւ այս մրցաշրջանում մեծ օգուտ է բերելու մեր թիմին, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում լրագրողները պորտուգալացի մասնագետին հարցրել են, թե ինչու է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը ստանում այդքան քիչ խաղային ժամանակ:

«Լեսթերի» դեմ Սուպերգավաթի խաղում ինձ հարկավոր էր Ջեսի Լինգարդի արագությունը, իսկ «Բորնմութի» դեմ մրցավեճում Խուան Մատան ավելի օգտակար կլիներ մրցակցի բարձր պրեսինգի պայմաններում: Այդ խաղերում ես գտա, որ նրանց խաղացնելը կլինի ավելի ճիշտ, եւ որ Ռունին պետք է հանդես գա Իբրահիմովիչի թիկունքում: Ես այն մարզիչներից չեմ, որոնք նոր ֆուտբոլիստ ձեռք բերելուց հետո փորձում են ամեն կերպ պաշտպանեն եւ արդարացնեն իրենց ընտրությունը: Եվս մեկ անգամ կկրկնեմ, որ Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է եւ այս մրցաշրջանում մեծ օգուտ է բերելու մեր թիմին»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» խաղը կկայանա օգոստոսի 19-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նախորդ հանգստյան օրերին էր նորամուտը նշել Պրեմյեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Բորնմութի» դեմ հաղթական խաղի (3:1) 75-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում