12:01 19 օգոստոսի, 2016Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է եւ այս մրցաշրջանում մեծ օգուտ է բերելու մեր թիմին, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» անգլիական Պրեմյեր լիգայի երկրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում լրագրողները պորտուգալացի մասնագետին հարցրել են, թե ինչու է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը ստանում այդքան քիչ խաղային ժամանակ:
«Լեսթերի» դեմ Սուպերգավաթի խաղում ինձ հարկավոր էր Ջեսի Լինգարդի արագությունը, իսկ «Բորնմութի» դեմ մրցավեճում Խուան Մատան ավելի օգտակար կլիներ մրցակցի բարձր պրեսինգի պայմաններում: Այդ խաղերում ես գտա, որ նրանց խաղացնելը կլինի ավելի ճիշտ, եւ որ Ռունին պետք է հանդես գա Իբրահիմովիչի թիկունքում: Ես այն մարզիչներից չեմ, որոնք նոր ֆուտբոլիստ ձեռք բերելուց հետո փորձում են ամեն կերպ պաշտպանեն եւ արդարացնեն իրենց ընտրությունը: Եվս մեկ անգամ կկրկնեմ, որ Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է եւ այս մրցաշրջանում մեծ օգուտ է բերելու մեր թիմին»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն» խաղը կկայանա օգոստոսի 19-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նախորդ հանգստյան օրերին էր նորամուտը նշել Պրեմյեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Բորնմութի» դեմ հաղթական խաղի (3:1) 75-րդ րոպեին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.