20:47  ,  17 օգոստոսի, 2016

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահը ձերբակալվել է Ռիոյում

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմերի անօրինական վաճառքի համար Ռիոյի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ, Իռլանդիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեին, հաղորդում է ESPN-ը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ կհետեւի անմեղության կանխավարկածի սկզբունքին, նաեւ կհամագործակցի իրավապահ մարմինների հետ՝ օժանդակելով հետաքննությանը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ Պատրիկ Հիկեին կասկածում են երրորդ կողմի միջոցով Խաղերի ամենադիտարժան մրցումների հազարից ավելի տոմս վաճառելու մեջ: Այդ միջադեպից հետո 71-ամյա Պատրիկ Հիկեն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

Ռիոյի Օլիմպիական խաղերը պատմության մեջ կմտնեն նաեւ կիսադատարկ տրիբունաներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում