01:01  +04,  17 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Երկրպագուները ծափահարեցին Միհրան Հարությունյանին եւ սուլեցին մրցավարների օգնությամբ հաղթողին (ֆոտոշարք)

Նորընծա օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պարգեւատրության արարողության ժամանակ: Երբ «Կարիոկա-2» մարզապալատում հայտարարվեց հայ ըմբիշի անունը, երկրպագուները սկսեցին ծափահարել նրան: Իսկ երբ հայտարարվեց եզրափակիչում Հարությունյանին կողմնակալ մրցավարության շնորհիվ հաղթած սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի անունը, մարզապալատը սկսեց սուլել:

Միհրան Հարությունյանը երկրպագուներին ցուցադրեց, որ պետք չէ սուլել իր մրցակցին:

Հիշեցնենք, որ եզրափակիչում գրանցվել էր 1:1 հաշիվը, իսկ Դավոր Շտեֆանեկը հաղթել էր վերջինը միավոր վաստակելու շնորհիվ: Այդ միավորը նա ստացել էր, քանի որ հայ ըմբիշը զգուշացվել էր երկրորդ անգամ: Գոտեմարտի ընթացքում Միհրանին 2 անգամ պարտեր նստեցրեին, բայց նա հիանալի էր պաշտպանվում եւ միավոր չտվեց մրցակցին: Վերջնամասում Միհրան Հարությունյանը շատ ավելի ակտիվ էր, սակայն սերբ ըմբիշին այդպես էլ պասիվություն չտվեցին, ինչը խայտառակություն էր: 

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը եւս դուրս է եկել եզրափակիչ եւ ոսկե մեդալը կվիճարկի կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ