Ամերիկյան «Չիկագոյի» բասկետբոլիստ Ժոակիմ Նոան չի մասնակցի հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
27-ամյա ֆրանսիացին դեռ չի վերականգնվել կոճի հատվածում ստացած վնասվածքից:
«Ես դեռ պատրաստ չեմ, սակայն դա չի նշանակում, որ Ֆրանսիայի հավաքականում չկան այլ բարձրակարգ բասկետոբլիստներ: Ցանկանում եմ հիմա հայտնել, որ չեմ կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին»,- Նոայի խոսքը փոխանցում է L’Equipe-ը:
Օլիմպիական խաղերը կարող է բաց թողնել նաեւ «Սան Անտոնիոյի» ֆրանսիացի բակետբոլիստ Տոնի Պարկերը, որը աչքի վիրահարտության է ենթարկվել Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու հետեւանքով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի