09:36  ,  16 հունիսի, 2012

Տոնի Պարկերը գիշերային ակումբում, ծեծկռտուքի ժամանակ աչքի վնասվածք է ստացել

«Սան Անտոնիոյի» 30-ամյա բասկետբոլիստ Տոնի Պարկերը աչքի վնասվածք է ստացել Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով: Պարկերը եղել է ռեպ երգիչ Դրեյքի ընկերների մեջ: Բախմանը մասնակցել է նաեւ հայտնի երաժիշտ Կրիս Բրաունը: Պարկերը աչքի վնասվածք է ստացել ապակե շշի բեկորից:

Վերականգնման համար բասկետբոլիստին կպահանջվի մոտ մեկ շաբաթ: Այդ պատճառով նա բաց կթողնի Լոնդոնի Օլիմպիական խաղերին պատրաստվող Ֆրանսիայի հավաքականի առաջին հավաքը, հաղորդում է mysanantonio.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով