11:26 4 հուլիսի, 2012Ամերիկյան «Չիկագոյի» բասկետբոլիստ Ժոակիմ Նոան չի մասնակցի հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
27-ամյա ֆրանսիացին դեռ չի վերականգնվել կոճի հատվածում ստացած վնասվածքից:
«Ես դեռ պատրաստ չեմ, սակայն դա չի նշանակում, որ Ֆրանսիայի հավաքականում չկան այլ բարձրակարգ բասկետոբլիստներ: Ցանկանում եմ հիմա հայտնել, որ չեմ կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին»,- Նոայի խոսքը փոխանցում է L’Equipe-ը:
Օլիմպիական խաղերը կարող է բաց թողնել նաեւ «Սան Անտոնիոյի» ֆրանսիացի բակետբոլիստ Տոնի Պարկերը, որը աչքի վիրահարտության է ենթարկվել Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցելու հետեւանքով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.