13:50  ,  12 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Երկրպագուները սուլել են կրկնակի օլիմպիական չեմպիոնին

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի ժամանակ չինացի Չժան Ցզիկեի արարքը դուր չի եկել երկրպագուներին, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:

Բելառուս Վլադիմիր Սամսոնովի հետ մրցախաղի ժամանակ օլիմպիական կրկնակի չեմպիոնը երկրպագուներին խնդրել է լռել՝ մատը տանելով դեպի շուրթերը: Դա դուր չի եկել մարզապալատում հավաքված երկրպագուներին, որոնք սկսել են սուլել չինացուն:

Հանդիպումից հետո Չժան Ցզիկեն նշել է, որ չի ցանկացել վիրավորել երկրպագուներին: Ցզիկեն դուրս է եկել Ռիո-2016-ի եզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով պարտվել է իր հայրենակից Լա Մոնին: Բրոնզե մեդալի համար մենախաղում ճապոնացի Յուն Մուզուտանին հաղթել է Վլադիմիր Սամսոնովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում