13:50 12 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի ժամանակ չինացի Չժան Ցզիկեի արարքը դուր չի եկել երկրպագուներին, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Բելառուս Վլադիմիր Սամսոնովի հետ մրցախաղի ժամանակ օլիմպիական կրկնակի չեմպիոնը երկրպագուներին խնդրել է լռել՝ մատը տանելով դեպի շուրթերը: Դա դուր չի եկել մարզապալատում հավաքված երկրպագուներին, որոնք սկսել են սուլել չինացուն:
Հանդիպումից հետո Չժան Ցզիկեն նշել է, որ չի ցանկացել վիրավորել երկրպագուներին: Ցզիկեն դուրս է եկել Ռիո-2016-ի եզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով պարտվել է իր հայրենակից Լա Մոնին: Բրոնզե մեդալի համար մենախաղում ճապոնացի Յուն Մուզուտանին հաղթել է Վլադիմիր Սամսոնովին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.