10:10  ,  12 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մեդալային հաշվարկը՝ 6-րդ օրվանից հետո (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 6-րդ օրը վիճարկված մեդալների 21 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 16 ոսկե, 12 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

11 ոսկե, 8 արծաթե եւ 11 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ճապոնացիները՝  7 ոսկի, 2 արծաթ եւ 13 բրոնզ:

Մրցումային 6 օրերին ոսկե մեդալի են արժանացել 35 երկրներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում