10:10 12 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 6-րդ օրը վիճարկված մեդալների 21 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակում փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 16 ոսկե, 12 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:
11 ոսկե, 8 արծաթե եւ 11 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ճապոնացիները՝ 7 ոսկի, 2 արծաթ եւ 13 բրոնզ:
Մրցումային 6 օրերին ոսկե մեդալի են արժանացել 35 երկրներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.