19:12  ,  10 օգոստոսի, 2016

Արտաշես Ներսիսյանը՝ Ռիոյից. Նազիկ Ավդալյանը որոշ ցավեր ունի, բայց լավ պատրաստված է

Նազիկ Ավդալյանը տրամադրված է լավ մասնակցության: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիոյից ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Նազիկ Ավդալյանի անձնական մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

Ռիո-2016-ի 5-րդ օրը օլիմպիական մրցահարթակ են դուրս գալու ծանրորդները։ Կանանց Հայաստանի թիմից օգոստոսի 10-ին մասնակցելու է Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։

«Այստեղ երկու շաբաթ մարզումներ անցկացրեցինք։ Այստեղի մարզումները մեր վերջին մարզումային փուլն էր։ Նորմալ անցել է, Նազիկ Ավդալյանը լավ պատրաստված է։ Որոշակի ցավեր ունի մեջքի, ծնկների շրջանում, բայց հուսանք, նրան այսօր չեն խանգարի այդ ցավերը։

Տրամադրված է լավ մասնակցության, տեսնենք ինչ կլինի։ Մրցելույթից առաջ չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ։ Անհանգստությունս մեծ է։ Կարծում եմ՝ այսօր բոլորն էլ անհանգստանում են Նազիկի համար, դե պատկերացրեք, թե ես որքան կանհնագստանամ»,- ասաց Արտաշես Ներսիսյանը։

Կանանց 69 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արտաշես Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով