11:47  ,  10 օգոստոսի, 2016

Կատինկա Հոսուն՝ Ռիո-2016-ի եռակի չեմպիոն

Հունգարիան ներկայացնող Կատինկա Հոսուն ոսկե մեդալ է նվաճել նաեւ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի կանանց 200 մետրի համալիր լողի մրցումներում: Դա հունգարացու երրորդ ոսկե մեդալն էր Ռիո-2016-ում: Ավելի վաղ նա հաղթել էր թիկնալողի 100 մետրի մրցաշարում ու համալիր լողի 400 մետրում:

Համալիր լողի 200 մետրում Հոսուն գրանցել է 2 րոպե 06.58 վայրկյան արդյունք՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ: Այդ լողաձեւում արծաթե մեդալ է նվաճել բրիտանուհի Շեւոն-Մարի Օ՛Քոնորը, իսկ ամերիկուհի Մադլին Դիրադոն դարձել է բրոնզե մեդալակիր:

Ռիո-2016, լող

Կանայք, համալիր լող, 200 մ

1. Կատինկո Հոսու (Հունգարիա) - 2:06.58

2. Շեւոն-Մարի Օ՛Քոնոր (Մեծ Բրիտանիա) - 2:06.88

3. Մադլին Դիրադո (ԱՄՆ) - 2:08.79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում