11:47 10 օգոստոսի, 2016Հունգարիան ներկայացնող Կատինկա Հոսուն ոսկե մեդալ է նվաճել նաեւ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի կանանց 200 մետրի համալիր լողի մրցումներում: Դա հունգարացու երրորդ ոսկե մեդալն էր Ռիո-2016-ում: Ավելի վաղ նա հաղթել էր թիկնալողի 100 մետրի մրցաշարում ու համալիր լողի 400 մետրում:
Համալիր լողի 200 մետրում Հոսուն գրանցել է 2 րոպե 06.58 վայրկյան արդյունք՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ: Այդ լողաձեւում արծաթե մեդալ է նվաճել բրիտանուհի Շեւոն-Մարի Օ՛Քոնորը, իսկ ամերիկուհի Մադլին Դիրադոն դարձել է բրոնզե մեդալակիր:
Ռիո-2016, լող
Կանայք, համալիր լող, 200 մ
1. Կատինկո Հոսու (Հունգարիա) - 2:06.58
2. Շեւոն-Մարի Օ՛Քոնոր (Մեծ Բրիտանիա) - 2:06.88
3. Մադլին Դիրադո (ԱՄՆ) - 2:08.79
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.