10:05  ,  9 օգոստոսի, 2016

Ռիո-2016-ի առաջին կրկնակի չեմպիոնը

Հունգարիան ներկայացնող Կատինկո Հոսուն ոսկե մեդալակիր է դարձել Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի թիկնալողի կանանց 100 մետրի մրցաշարում: Նա գրանցել է 58,45 վայրկյան արդյունք՝ երկրորդ ոսկե մեդալը նվաճելով Ռիո-2016-ում: Ավելի վաղ Հոսուն աշխարհի ռեկորդով հաղթել էր համալիր լողի 400 մետրում:

Թիկնալողի 100 մետրում երկրորդ տեղը գրավել է ամերիկացի Քեթլին Բեյկերը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել կանադացի Կայլի Մեսը:

Ռիո-2016, լող

Կանայք, 100 մ թիկնալող

1. Կատինկո Հոսու (Հունգարիա) - 58,45 վայրկյան

2. Քեթլին Բեյկեր (ԱՄՆ) - 58,75

3. Կայլի Մես (Կանադա) - 58,76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում