10:05 9 օգոստոսի, 2016Հունգարիան ներկայացնող Կատինկո Հոսուն ոսկե մեդալակիր է դարձել Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի թիկնալողի կանանց 100 մետրի մրցաշարում: Նա գրանցել է 58,45 վայրկյան արդյունք՝ երկրորդ ոսկե մեդալը նվաճելով Ռիո-2016-ում: Ավելի վաղ Հոսուն աշխարհի ռեկորդով հաղթել էր համալիր լողի 400 մետրում:
Թիկնալողի 100 մետրում երկրորդ տեղը գրավել է ամերիկացի Քեթլին Բեյկերը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել կանադացի Կայլի Մեսը:
Ռիո-2016, լող
Կանայք, 100 մ թիկնալող
1. Կատինկո Հոսու (Հունգարիա) - 58,45 վայրկյան
2. Քեթլին Բեյկեր (ԱՄՆ) - 58,75
3. Կայլի Մես (Կանադա) - 58,76
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.