23:48  ,  8 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մեդալային հաշվարկ (աղյուսակ)

Ռիոյի Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին արդեն վիճարկվել է երկու չեմպիոնական տիտղոս, երկուսն էլ՝ հրաձգությունում: Օդամուղ հրացանով 10 մետրից, տղամարդկանց պայքարում չեմպիոնական տիտղոսը նվաճել է իտալացի Նիկոլո Կամպրիանին:

Այս մրցաձեւում հանդես էր գալիս նաեւ Հայաստանի միակ ներկայացուցիչը հրաձգության մրցաշարում Հրաչ Բաբայանը: Նա չկարողացավ դուրս գալ եզրափակիչ՝ գրավելով 24-րդ տեղը:

Ստենդային հրաձգության տղամարդկանց պայքարում չեմպիոն հռչակվեց խորվաթ Յոսիպ Գլասնովիչը:

Ոչ պաշտոնական թիմային հաշվարկը գլխավորում է ԱՄՆ-ն, որը նվաճել է 3 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե մեդալ: Ըստ աշխարհամասերի՝ առաջատարներն են Եվրոպան ու Ասիան՝ 36-ական տոկոս մեդալների քանակից: 18 երկրներ նվաճել են ոսկե մեդալ:

28 մարզաձեւում կվիճարկվի 306 չեմպիոնական տիտղոս:

Ստենդային (տրապ), տղամարդիկ ShootingՀրաձգություն

Croatia Խորվաթիա
1. Յոսիպ Գլասնովիչ
Italy Իտալիա
2. Ջիովանի Պելիելո 
Great Britain Մեծ Բրիտանիա
3. Էդ Լինգ

Օդամուղ հրացան, 10 մետր, տղամարդիկ ShootingՀրաձգություն

Italy Իտալիա
1. Նիկոլո Կամպրիանի 
206.1
Ukraine Ուկրաինա 
2. Սերգեյ Կուլիշ
204.6
Russian Federation Ռուսաստան
3. Վլադիմիր Մասլեննիկով 
184.2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում