18:40  ,  8 օգոստոսի, 2016

Պոլ Պոգբան մոր հետ ժամանել է Մանչեսթեր (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոր հետ ժամանել է Մանչեսթեր: 23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում» եւ պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ, հաղորդում է dailymail-ը:

Թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Սուպերգավաթի խաղում 2:1 հաշվով «Լեսթերին» հաղթելու հետո հայտնել էր, որ Պոգբան իր տրամադրության տակ կլինի օգոստոսի 9-ին:

Սպասվում է, որ Պոգբան կդառնա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ 120-130 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում