12:10  ,  8 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Օգոստոսի 8-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ, կվիճարկվի 14 տիտղոս

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս կգա միայն հրաձիգ Հրաչ Բաբայանը: 20-ամյա մարզիիկն ուժերը կփորձի օդամղիչ հրացանի 10 մետրի մրցաշարում:

Բաբայանը 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, 2015-ին Եվրոպական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը եւ սահմանել երիտասարդական ռեկորդ սահմանել։ Նա Ռիո-2016-ի ուղեգիր ստացել է «սպիտակ քարտի» շնորհիվ։

Օգոստոսի 8-ին Ռիո-2016-ում կվիճարկվի մեդալների 14 հավաքածու:

Ռիո-2016. Երրորդ օր, եզրափակիչներ

19:00-ին. Օդամուղ հրացան, տղամարդիկ 10 մետր

22:00. Ստենդային հրաձգություն, տղամարդիկ, տրապ

21:30. Ձյուդո, տղամարդիկ, 73 կգ

21:30. Ձյուդո, կանայք, 57 կգ

21:30. Ծանրամարտ, կանայք, 58 կգ

22:00. Ջրացատկ, տղամարդիկ, զուգահեռ ոստնակացատկ, 10 մ

22:00. Սուսերամարտ, կանայք, անհատական 

22:00. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, թիմային 

1:00. Ռեգբի-7, կանայք, եզրափակիչ

1:00. Ծանրամարտ, տղամարդիկ, 62 կգ

4:21. Լող, տղամարդիկ, ազատ ոճ, 200 մ

4:30. Լող, կանայք, թիկնալող, 100 մ

4:38. Լող, տղամարդիկ, թիկնալող 100 մ

4:54. Լող, կանայք, բրաս, 100 մ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում