23:58  ,  7 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ուիլյամսի, Նադալի եւ Մարեյի հաղթանակներով

Ռիոյում մեկնարկել է 31-րդ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը: Մենախաղում հաղթանակով է մեկնարկել 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, բրիտանացի Էնդի Մարեյը: Նա երկու սեթում պարտության է մատնել սերբ Վիկտոր Տրոիցկուն՝ 6:3, 6:2: 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Մարեյը կմրցի արգենտինացի Խուան Մոնակոյի հետ:

Երկրորդ շրջան է դուրս եկել նաեւ աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը: Մեկնարկում նա հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին՝ 6:2, 6:1:

Հաղթական մեկնարկ է վերցրել նաեւ կանանց առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Առաջին խաղում ամերիկացի թենիսիստուհին առավելության է հասել Ավստրալիայի ներկայացուցիչ Դարյա Գավրիլովայի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում