23:58 7 օգոստոսի, 2016Ռիոյում մեկնարկել է 31-րդ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը: Մենախաղում հաղթանակով է մեկնարկել 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, բրիտանացի Էնդի Մարեյը: Նա երկու սեթում պարտության է մատնել սերբ Վիկտոր Տրոիցկուն՝ 6:3, 6:2: 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Մարեյը կմրցի արգենտինացի Խուան Մոնակոյի հետ:
Երկրորդ շրջան է դուրս եկել նաեւ աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը: Մեկնարկում նա հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին՝ 6:2, 6:1:
Հաղթական մեկնարկ է վերցրել նաեւ կանանց առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Առաջին խաղում ամերիկացի թենիսիստուհին առավելության է հասել Ավստրալիայի ներկայացուցիչ Դարյա Գավրիլովայի նկատմամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.