52 կգ քաշային կարգում սիրողական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Միշա Ալոյանի գլխավոր մրցակիցները Լոնդոնի Օլիմպիական խաղերում կլինեն Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի Կուբայի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները, հայտարարել է Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը:
«Մեր հիմնական մրցակիցները Օլիմպիական խաղերում կլինեն 2011թ. աշխարհի փոխչեմպիոն, բրիտանացի Էնդրյու Սելբին, 2007թ. աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ռաշի Ուորենը, 2009թ. աշխարհի փոխչեմպիոն Տուգստսոգտ Նյամբայարը եւ կուբացի Ռոբեյսի Ռամիրեսը:
52 կգ քաշային կարգում եւս մոտ չորս արժանի մրցակիցներ կան Ճապոնիայից, Թաիլանդից եւ այլ երկրներից: Սակայն Միշայի համար այդ ութ մրցակիցներից եւ ոչ մեկն անհաղթահարելի չէ: Միշա Ալոյանը միակ ռուսաստանցի բռնցքամարտիկն է, ով իր քաշային կարգում միջազգային ֆեդերացիայի նախաօլիմպիական վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը:
Կարծում եմ, որ նա Լոնդոնում կացկացնի չորս մենամարտ, եւ դրանցից առաջինը հավանաբար կկայանա օգոստոսի 3-ին:
Այժմ գլխավոր խնդիրը Միշային լավ ֆունկցիոնալ վիճակի հասցնելն է Լոնդոնում` կատարելով անհրաժեշտ ուժային աշխատանքը եւ գրագետ բաշխելով ծանրաբեռնվածությունը»,- Կրավցովի խոսքը մեջբերում է Gazeta.ru-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի