Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը վերհիշել է ռուսական «Կրասնոդարում» անցկացրած փուլը:
«Հենց սկզբից հասկացա, որ «Կրասնոդարում» շատ լուրջ նախագծի հիմք է դրվում: Սերգեյ Գալիցկին հստակ նախանշել էր ակումբի զարգացման ծրագրերը: Կարծում եմ՝ նա աշխարհի ամենախելացի եւ գրագետ գործարարներից է: Նա շատ է սիրում ֆուտբոլ, իր քաղաքն ու ակումբը: Այդ ամենը «Կրասնոդարին» թույլ տվել հասնել առաջընթացի: Շուտով Գալիցկին կներկայացնի նոր ստադիոնը, «Կրասնոդարը» գերազանց է հանդես գալիս Եվրոպայի լիգայում: Ես շարունակում եմ սիրել «Կրասնոդարը», հետեւում եմ թիմի հաջողություններին:
Գոհ եմ իմ եվրոպական կարիերայից: Անգնահատելի փորձ եմ ստացել, որն այժմ օգտագործում եմ ՄԼՍ-ում»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:
28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Սպարտակին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:59 , 1 սեպտեմբերի
22:49 , 1 սեպտեմբերի
22:42 , 1 սեպտեմբերի
21:16 , 1 սեպտեմբերի
20:43 , 1 սեպտեմբերի 
20:07 , 1 սեպտեմբերի
19:17 , 1 սեպտեմբերի
19:10 , 1 սեպտեմբերի
18:11 , 1 սեպտեմբերի
17:42 , 1 սեպտեմբերի