17:32 15 հուլիսի, 2016Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը վերհիշել է ռուսական «Կրասնոդարում» անցկացրած փուլը:
«Հենց սկզբից հասկացա, որ «Կրասնոդարում» շատ լուրջ նախագծի հիմք է դրվում: Սերգեյ Գալիցկին հստակ նախանշել էր ակումբի զարգացման ծրագրերը: Կարծում եմ՝ նա աշխարհի ամենախելացի եւ գրագետ գործարարներից է: Նա շատ է սիրում ֆուտբոլ, իր քաղաքն ու ակումբը: Այդ ամենը «Կրասնոդարին» թույլ տվել հասնել առաջընթացի: Շուտով Գալիցկին կներկայացնի նոր ստադիոնը, «Կրասնոդարը» գերազանց է հանդես գալիս Եվրոպայի լիգայում: Ես շարունակում եմ սիրել «Կրասնոդարը», հետեւում եմ թիմի հաջողություններին:
Գոհ եմ իմ եվրոպական կարիերայից: Անգնահատելի փորձ եմ ստացել, որն այժմ օգտագործում եմ ՄԼՍ-ում»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:
28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Սպարտակին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.