Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայի «Սպարտակից» հեռանալու որոշման մասին:
«Սկզբում ամեն ինչ լավ էր, եղավ այն հեթ-տրիկը նորամուտի խաղում, սակայն, թե ինչ տեղի ունեցավ հետո... Չէի ցանկանա խոսել այդ մասին: Մեր կյանքում կան բաներ, որոնք ավելի լավ է չմեկնաբանել: Ավելացնելու ոչինչ չունեմ: Եթե ասեմ նման բան, դա կազդի այն մարդկանց վրա, որոնք օտար չեն իմ համար: Պարզապես չեմ ցանկանում անել դա: Դա այն է, ինչն ամենակարեւորն է այս պատմությունում:
Ֆուտբոլային առումով շատ բան սովորեցի «Սպարտակում» ու Ռուսաստանում: Այնպես որ, դա դրական փորձ էր, թեեւ բացասական պահեր եւս եղան, ինչպես հիշում եք: Ոչնչի համար չեմ զղջում, դա իմ կարիերայում հետաքրքիր փուլ էր, բայց ոչ միանշանակ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ հայ հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա ավարտը: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սպարտակին»: MLS-ի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը մասնակցել է 18 խաղի եւ խփել 7 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:16 , 1 սեպտեմբերի
20:43 , 1 սեպտեմբերի 
20:07 , 1 սեպտեմբերի
19:17 , 1 սեպտեմբերի
19:10 , 1 սեպտեմբերի
18:11 , 1 սեպտեմբերի
17:42 , 1 սեպտեմբերի
17:07 , 1 սեպտեմբերի
16:45 , 1 սեպտեմբերի
16:14 , 1 սեպտեմբերի