Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 15-րդ տուրում «Բելշինան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Միկաշեւիչի» նկատմամբ:
Հյուրերի երկրորդ գոլը 68-րդ րոպեին խփել է հայկական արմատներ ունեցող 20-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Զամարյանը: Դա նրա առաջին գոլն էր Բելառուսի առաջնությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բելշինայի» մենեջեր Սերգեյ Նովիկովը հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է Զամարյանով եւ առաջիկայում նրան հրավիրելու է Հայաստանի հավաքական: Ֆակունդո Զամարյանը 2012-2016-ը հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորսի» երիտասարդական թիմում, իսկ «Բելշինային» միացել է այս տարի: Նա ունի Արգենտինայի քաղաքացիութուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 7 հոկտեմբերի
17:18 , 7 հոկտեմբերի 
09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի