23:02  ,  6 հոկտեմբերի, 2026

Մեսին ստացել է պատվավոր դոկտորական կոչում

Լիոնել Մեսին ստացել է Բուենոս Այրեսի համալսարանի պատվավոր դոկտորական կոչումը, հաղորդում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվողն այս գիշեր վերջին հանդիպումը կանցկացնի ազգային թիմում։ 

Բուենոս Այրեսի համալսարանի ռեկտոր Ռիկարդո Խելպին Արգենտինայի հավաքականի մարզաբազայում է դոկտորական կոչման հավաստագիրը հանձնել Լիոնել Մեսիին։

«Նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ երբեւէ նման բան կունենամ՝ ինչ-որ բան, որը ոչ մի կապ չունի, կամ գուցե ունի, ֆուտբոլի և սպորտում իմ նվաճումների հետ։ Մեծ պատիվ է պատվավոր դոկտորի կոչումը։

Ես հանգիստ եմ, բայց որքան մոտենում է խաղը, այնքան ավելի դժվար է դառնում։ Այնպես որ, այն փաստը, որ ես օրը սկսեցի այսպիսի արարողությունով, այս խաղն ավելի յուրահատուկ է դարձնում»,- ասել է Մեսին։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմն ընկերական խաղում կընդունի Բենինի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print