13:31 4 հուլիսի, 2016Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 15-րդ տուրում «Բելշինան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Միկաշեւիչի» նկատմամբ:
Հյուրերի երկրորդ գոլը 68-րդ րոպեին խփել է հայկական արմատներ ունեցող 20-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Զամարյանը: Դա նրա առաջին գոլն էր Բելառուսի առաջնությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բելշինայի» մենեջեր Սերգեյ Նովիկովը հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է Զամարյանով եւ առաջիկայում նրան հրավիրելու է Հայաստանի հավաքական: Ֆակունդո Զամարյանը 2012-2016-ը հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորսի» երիտասարդական թիմում, իսկ «Բելշինային» միացել է այս տարի: Նա ունի Արգենտինայի քաղաքացիութուն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.