17:18  ,  7 հոկտեմբերի, 2026

«Արսենալը» երկարաձգեց պայմանագիրն Արտետայի հետ

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» երկարաձգեց համագործակցությունը թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ. հունիս, հաղորդում է ակումբի կայքը։

The Times-ի տվյալներով՝ Արտետան կստանա տարեկան 25 միլիոն ֆունտ ստերլինգ եւ կլինի անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրությամբ մարզիչը։

Նախորդ պայմանագրով նա ստանում էր տարեկան 15 միլիոն ֆունտ ստերլինգ։

Արտետան 2019թ. դեկտեմբերից է գլխավորում «Արսենալը», որը նրա օրոք նվաճել է 5 տիտղոս. 2026թ. Անգլիայի չեմպիոն, 2020թ. Անգլիայի գավաթակիր, երեք անգամ էլ սուպերգավաթակիր (2020, 2023, 2026)։

«Արսենալն» Արտետայի ղեկավարությամբ անցկացրել է 361 հանդիպում, տարել 224 հաղթանակ՝ 62,05 տոկոս։ Այս ցուցանիշով նա լավագույնն է «Արսենալի» պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print