12:36  ,  6 հոկտեմբերի, 2026

Ռանոսը նորամուտը «Տեներիֆեում» նշել է գոլով (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն իսպանական «Տեներիֆեում» նշել է գոլով։ Նա փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին եւ աչքի է ընկել 68-րդ րոպեին։

Իսպանիայի Լա Լիգա2-ի 8-րդ տուրում «Տեներիֆեն» 2:3 հաշվով պարտվել է «Կորդոբային» եւ 11 միավորով 12-րդն է։

Ռանոսը վնասվածքի պատճառով չէր միացել Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին Ազգերի լիգայի C2 խմբի առաջին չորս հանդիպումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news