14:26  ,  29 հունիսի, 2012

«Ռուբինի» պաշտպանը մահացել է՝ փորձելով փրկել հարազատներին

Տյումենի «Ռուբինի» հոկեյիստ Ռեմիր Հայդարովը մահացել է հունիսի 29-ին Կազանում գտնվող իր առանձնատանը:

Մարզիկը գտնվել է տան բակում, երբ առանձնատունն անսպասելիորեն հրդեհվել է: Ռեմիրը փորձել է փրկել երկրորդ հարկում գտնվող հարազատներին, սակայն այդ պահին տանիքը փլվել է, ինչի հետեւանքով 34-ամյա հոկեյիստը մահացել է, հաղորդում է чемпионат. com-ը:

Ռեմիր Հայդարովը 187 հանդիպում էր անցկացրել «Ռուբինի» կազմում: Նա Կազանի հոկեյի մանկապատանեկան դպրոցի սան էր: Նախորդ երկու առաջնություններում հոկեյիստը հավաքել էր 32 (14+18) միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում