14:26 29 հունիսի, 2012Տյումենի «Ռուբինի» հոկեյիստ Ռեմիր Հայդարովը մահացել է հունիսի 29-ին Կազանում գտնվող իր առանձնատանը:
Մարզիկը գտնվել է տան բակում, երբ առանձնատունն անսպասելիորեն հրդեհվել է: Ռեմիրը փորձել է փրկել երկրորդ հարկում գտնվող հարազատներին, սակայն այդ պահին տանիքը փլվել է, ինչի հետեւանքով 34-ամյա հոկեյիստը մահացել է, հաղորդում է чемпионат. com-ը:
Ռեմիր Հայդարովը 187 հանդիպում էր անցկացրել «Ռուբինի» կազմում: Նա Կազանի հոկեյի մանկապատանեկան դպրոցի սան էր: Նախորդ երկու առաջնություններում հոկեյիստը հավաքել էր 32 (14+18) միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.