Բնականաբար, ես խիստ հիասթափված եմ այդ տեղեկությամբ: Բայց Օլիմպիական խաղերի ժամանակ ինձանից ավելի կրքոտ եւ հավատարիմ երկրպագու չի լինելու, հայտարարել է «Լոս Անջելես Գելաքսի» ակումբի 37-ամյա կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, երբ հայտնի է դարձել, որ նա Լոնդոնի Օլիմպիական խաղերում չի ընդգրկվել Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում:
«Պետք է հուսամ եւ հավատամ, որ Մեծ Բրիտանիան կհաղթի ֆուտբոլային մրցաշարում: Անհամբեր սպասում եմ Խաղերի մեկնարկին, որպեսզի վայելեմ դրա յուրաքանչյուր պահը, ինչպես եւ բոլոր բրիտանացիները»,- Բեքհեմի խոսքն է մեջբերում Associated Press-ը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան խաղացողներ, ինչպես նաեւ երեք ֆուտբոլիստներ` առանց տարիքային սահմանափակման: Մեծ Բրիտանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը որոշել է կազմում ընդգրկել Ռայան Գիգզին, Քրեյգ Բելամիին եւ Միկա Ռիչարդսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի