21:29  ,  27 հունիսի, 2012

Էքլսթոունից կաշառք վերցնելու համար՝ 8,5 տարվա ազատազրկում

Մյունխենի դատարանը նախկին բանկիր Գերհարդ Գրիբկովսկուն մեղավոր է ճանաչել մի քանի տարի առաջ «Ֆորմուլա-1»-ի կոմերցիոն իրավունքների վաճառքի ժամանակ ավտոարշավի աշխարհի առաջնության պրոմոուտեր Բերնի Էքլսթոունից կաշառք վերցնելու համար եւ դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման:

Էկլստոունը պնդել է, որ այդ գումարները Գրիբկովսկուն վճարել է ոչ թե որպես կաշառք, այլ որովհետեւ վերջինս նրան սպառնացել է, թե բրիտանական հարկային մարմինների հետ լուրջ խնդիրներ կունենա:

Սակայն Գրիբկովսկու գործի լսումների ընթացքում դատախազը իր եզրափակիչ խոսքում Էքլստոունին համարել է հանցագործության մասնակից, այլ ոչ թե դրամաշորթության զոհ, տեղեկացնում է gazeta.ru-ն: Այդ կապակցությամբ հավանաբար շուտով 81-ամյա Էքլսթոունին կաշառք տալու մեղադրանք կներկայացվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում