Սեպտեմբերի սկզբին նախատեսված սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտը Վիտալի Կլիչկոն չի կարողանա անցկացնել Կիեւի Օլիմպիական ստադիոնում:
Ուկրաինայի Սպորտի նախարարությունը մերժել է Կլիչկոյի պրոմոուտերական ընկերության հայտը, թեեւ Կիեւի բյուջեն այդ միջոցառումից կարող էր ստանալ մի քանի միլիոն դոլարի եկամուտ:
Մերժումը հիմնավորվել է խոտածածկը վնասելու հնարավորությամբ: Սակայն գերմանական մամուլը ենթադրում է, որ իրական պատճառը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջամտությունն է: Վիտալի Կլիչկոն նաեւ մտել է քաղաքական դաշտ եւ ստեղծել է սեփական կուսակցություն, Յանուկովիչն էլ չի ցանկանում մրցակցին տրամադրել այդքամ մեծ լսարան, հաղորդում է Allboxing-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի