Ջո Ֆրեյզերի եւ Հենրի Արմստրոնգի ոճում միայն հնարավոր է հաղթել Վլադիմիր եւ Վիտալի Կլիչկոներին: Խորհուրդը տվել է համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Մայք Թայսոնը:
«Նրանց հետ մենամարտը պետք է սկսել Ֆրեյզերի եւ Արմստրոնգի նման. ջեբ-հարվածներով եւ ճոճանակի նման ճոճվելով: Պետք է թույլ չտալ հարվածներ հասցնել գլխին, բայց մենամարտի ամբողջ ընթացքում կրճատելով տարածությունը: Կլիչկոների ամեն վրիպումին պետք է հարվածել արագ հակագրոհներով: Բացի այդ, Կլիչկոներին հաղթելու համար պետք է ունենալ գերազանց ֆիզիկական տվյալներ», - Թայսոնի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 28 նոյեմբերի
01:05 , 28 նոյեմբերի
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի