Յուրգեն Կլոպի ժամանակ մենք այլ ֆուտբոլ էինք խաղում. գլխավոր շեշտը դրված էր հզորության, պրեսինգի եւ հակագրոհների վրա, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է bleacherreport-ը:
«Տուխելի օրոք մենք սկսեցին ավելի շատ գնդակ վերահսկել, փոխանցումներով խաղալ եւ դավանել հարձակողական ֆուտբոլ: Այս փոփոխությունների արդյունքում ես սկսեցի ինձ զգալ ավելի վստահ, ինչը արտացոլվեց նաեւ իմ խաղի վրա:
Մարտավարությունը ֆուտբոլի բաղադրիչներից մեկն է, սակայն ամեն ինչ վճռում են ֆուտբոլիստները, այլ ոչ թե մարտավարությունը: Խաղացողներին անհրաժեշտ են միայն որոշ դետալներ, որոնք կնպաստեն խաղադաշտում նրանց գործողությունների համակարգմանը:
Դու պետք է ամեն օր նոր բան սովորես: Միշտ կարեւոր է իմանալ աշխարհի մասին նոր բան: Ես ձգտում եմ կարդալ, դիտել, հետեւել: Ցանկանում եմ ամեն ինչից տեղյակ լինել: Կարելի է նորույթներ գտնել այլ մարզաձեւերում եւ օգտագործել ֆուտբոլում: Ես հետաքրքրվում եմ թենիսով եւ բասկետբոլով»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 34 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 18 գոլ եւ կատարել է 22 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի 
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի