11:51 19 փետրվարի, 2016Յուրգեն Կլոպի ժամանակ մենք այլ ֆուտբոլ էինք խաղում. գլխավոր շեշտը դրված էր հզորության, պրեսինգի եւ հակագրոհների վրա, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է bleacherreport-ը:
«Տուխելի օրոք մենք սկսեցին ավելի շատ գնդակ վերահսկել, փոխանցումներով խաղալ եւ դավանել հարձակողական ֆուտբոլ: Այս փոփոխությունների արդյունքում ես սկսեցի ինձ զգալ ավելի վստահ, ինչը արտացոլվեց նաեւ իմ խաղի վրա:
Մարտավարությունը ֆուտբոլի բաղադրիչներից մեկն է, սակայն ամեն ինչ վճռում են ֆուտբոլիստները, այլ ոչ թե մարտավարությունը: Խաղացողներին անհրաժեշտ են միայն որոշ դետալներ, որոնք կնպաստեն խաղադաշտում նրանց գործողությունների համակարգմանը:
Դու պետք է ամեն օր նոր բան սովորես: Միշտ կարեւոր է իմանալ աշխարհի մասին նոր բան: Ես ձգտում եմ կարդալ, դիտել, հետեւել: Ցանկանում եմ ամեն ինչից տեղյակ լինել: Կարելի է նորույթներ գտնել այլ մարզաձեւերում եւ օգտագործել ֆուտբոլում: Ես հետաքրքրվում եմ թենիսով եւ բասկետբոլով»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 34 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 18 գոլ եւ կատարել է 22 գոլային փոխանցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.