Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը կարծում է, որ այժմ Արքայական ակումբն ուժեղ է «Բարսելոնայից»:
«Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում չեմպիոնական պայքարը դեռ ընթանում է: «Ռեալը» մնում է «Ռեալ»: «Բարսելոնայում» միայն խոսում են 3 ֆուտբոլիստների մասին, իսկ «Ռեալում»՝ մի խումբ խաղացողների: «Ռեալն» ուժեղ է «Բարսելոնայից», շոուն տեղ չունի ֆուտբոլում: Ինչ վերաբերում է Մեսիի 11 մետրանոցին, ապա եթե մենք «Ռեալում» նման բան անեինք, դա անհարգալից վերաբերմունք կլիներ մրցակցի հանդեպ»,- Կարլոսի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 24-րդ տուրից հետո «Բարսելոնան» 4 միավոր գերազանցում է երրորդ տեղում գտնվող «Ռեալին», որից մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի