17:10 16 փետրվարի, 2016Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը կարծում է, որ այժմ Արքայական ակումբն ուժեղ է «Բարսելոնայից»:
«Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում չեմպիոնական պայքարը դեռ ընթանում է: «Ռեալը» մնում է «Ռեալ»: «Բարսելոնայում» միայն խոսում են 3 ֆուտբոլիստների մասին, իսկ «Ռեալում»՝ մի խումբ խաղացողների: «Ռեալն» ուժեղ է «Բարսելոնայից», շոուն տեղ չունի ֆուտբոլում: Ինչ վերաբերում է Մեսիի 11 մետրանոցին, ապա եթե մենք «Ռեալում» նման բան անեինք, դա անհարգալից վերաբերմունք կլիներ մրցակցի հանդեպ»,- Կարլոսի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 24-րդ տուրից հետո «Բարսելոնան» 4 միավոր գերազանցում է երրորդ տեղում գտնվող «Ռեալին», որից մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.